Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Բաստիոնի» առօրյան

«Բաստիոնի» առօրյան
21.06.2025 | 11:23

Ոստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել:

Օրինակ` ՀՀԿ-ի Էջմիածնի շրջանային կազմակերպության ղեկավարի տուն էին գնացել, եղբորը միանգամից տարել ոստիկանություն «զրույցի»:

Ավելին, սրանից առաջ էլ, ցանկացած ներքաղաքական լարվածության փուլում, հանկարծ ստուգվում են` ՀՀԿ-ականները ապօրինի զենք ունե՞ն, թե՞ չունեն ու այդ «ստուգումը» տևում է այնքան ժամանակ, քանի իրենց «պաշտպանած օբյեկտը» ինչ-որ միջոցառման է:

Դեռ չեմ խոսում մարդկանց մեքենաների մասին, որոնք դեռևս 2024-ի «Սրբազան պայքարի» մեկնարկից անմիջապես հետո ապօրինի պահվում էին ոստիկանական «պլադշատկեքում»:

Սա է «բաստիոն»-ի առօրյան է` չեն թողնում ձանձրանանք:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ